Ոչ վերբալ հաղորդակցության հմտություններ

Top 10 Skills
Speakers Productivity

32000 dram

Period: 22 - 06, August - September

Day: Tue - Wed

Time: 14:30 - 18:00

Published 03/08/2017ArmenianCourse
Duration: 21 hours

Ոչ վերբալ հաղորդակցությանը տիրապետելու հմտությունը համարվում է ամենապահանջվածներից մեկը՝ ցանկացած ոլորտում և հաղորդակցության տարբեր մակարդակներում: Անկախ մասնագիտությունից և իրավիճակից, հասկանալով ոչ վերբալ ազդանշանները և դրանց օգնությամբ «կարդալով» մարդկանց պահվածքը, կարելի է ավելի արդյունավետ դարձնել հաղորդակցման գործընթացը և հասնել հաջողության: Հատկապես աշխատանքային հարաբերություններում յուրաքանչյուրին հարկավոր է ինֆորմացիան փոխանցել այնպես, որ այն ստացողի համար լինի ամբողջովին հասկանալի, և աշխատանքն արվի պլանավորվածին համապատասխան:

Այս դասընթացը նախատեսված է միջին և բարձր օղակի մենեջերների համար՝ օգնելու նրանց հաղորդակցվել ավելի հեշտ ու արդյունավետ, հասկանալու դիմացինի իրական վերաբերմունքն իրավիճակի նկատմամբ և իրականացնելու հաջող բանակցություններ:

Դասընթացի հիմնական նպատակն է բարելավել մասնակիցների հաղորդակցման հմտությունները, օգնել նրանց բանակցություններում հասնել և գերազանցել պլանավորված թիրախները՝ կարողանալով կարդալ դիմացինի ոչ վերբալ ազդանշանները:

Դասընթացի արդյունքները՝

  • Ոչ վերբալ ազդանշաններն հասկանալու ունակություն
  • Մարդկանց «կարդալու» կարողություն՝ վերլուծելով ոչ վերբալ ազդանշանները
  • Ավելի արդյունավետ հաղորդակցում
  • «Ճիշտ» ոչ վերբալ գործիքների օգտագործում՝ դրված նպատակին հասնելու համար
  • Վստահության «կառուցում»՝ օգտագործելով ոչ վերբալ ազդանշանները
  • Հաղորդակցման և բանակցությունների բարելավում՝ օգտագործելով ոչ վերբալ հաղորդակցության գործիքներ
  • Սեփական ոչ վերբալ վարքագծի վերահսկում
  • Խուսափում բացասական ազդանշանների օգտագործումից և դրանց կառավարում
  • Դիմացինի վարքագծի և տրամադրության բացահայտում

Փորձագետ
Արշալույս Մուշկամբարյան

Ունի 14 տարվա հետազոտական և կրթական փորձ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում
Վերջին 7 տարիների ընթացքում իրականացնում է դասընթացներ տարբեր երկրներում՝ անդյունավետ հաղորդակցման, բանակցությունների, հագեբանության, ոչ վերբալ հաղորդակցության, կոնֆլիկտների կառավարման թեմաներով
Նրա դասընթացներին մասնակցնել են տարբեր ոլորտների ընկերություններից մասնագետներ, ովքեր ցանկանում էին զարգացնել մի շարք կարևոր հմտություններ

  • Մարմնի լեզու և միկրոմիմիկաներ

    • Ոչ վերբալ հաղորդակցման կարևորությունը հաղորդակցման և բանակցային գործընթացներում
    • Էմոցիաներ և դրանց վրա ազդող գործոններ
    • Մարմնի և դեմքի վրա արտահայտվող էմոցիաներ
    • Ոչ վերբալ ազդանշանները կարդալու առանձնահատկություններ
    • Սեփական ոչ վերբալ վարքագծի կարգավորում
    • Ոչ վերբալ ազդանշանները կարդալու և դրանք արդյունավետ օգտագործելու գործիքներ
    • Ռազմավարական հաղորդակցություն
    • Մարդկանց «կարդալու» ժամանակակից մոտեցումներ

  • Պրոֆայլինգ

    • Ինչպե՞ս բացահայտել մարդու տեսակը, ում հետ հաղորդակցվում եք՝ ելնելով նրա ֆիզիոլոգիական բնութագրիչներից
    • Էմոցիաներ՝ արտահայտված հանդերձանքի վրա
    • Ի՞նչ են պատմում մարդու հանդերձանքը և աքսեսուարները նրա մասին
    • Գույները և դրանց կարևորությունը հաղորդակցման մեջ
    • Հպման և հայացքի ազդանշանները կարդալու առաձնահատկություններ
    • Սեփական ոչ վերբալ ազդանշանների վերահսկում
    • Հպման առանձնահատկություններ և տարբերություններ
    • Հայացքով կապի հաստատումը և դրա առանձնահատկությունները
    • Մարդկանց «կարդալու» ժամանակակից մոտեցումներ

  • Խորացված ոչ վերբալ հաղորդակցություն

    • Պարալինգիվստիկայի և ձայնի տոնի կաևորությունը
    • Սթրեսի վերահսկում ձայնի մեջ
    • Հաղորդակցման մեջ տարածության օգտագործման կարևորությունը
    • Տարածությունը օգտագործելու ոչ վերբալ ազդանշաններ
    • Ժամանակի արդյունավետ կառավարում հաղորդակցման գործընթացում
    • Գործընկերների միջև փոխհարաբերությունների բացահայտման առանձնահատկությունները՝ ոչ վերբալ ազդանշանների վերլուծության միջոցով

Standard Business Vip Platinium
Coffee break
Marketing materials
Speaker's presentation
Photoshooting with speaker
Parking
Certificate
Price: AMD 32000
Special offer:
The offer is valid untill:

Extra info

Յուրաքանչյուր մոդուլի արժեքը՝ 32.000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

Ամբողջ ծրագրի արժեքը՝ 83,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

6 Yekmalyan Street, Yerevan

BSC Business Support Center

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար հետևեք հղմանը՝ https://goo.gl/fYXogU

Share

Period

22 - 06

August

Tue - Wed

September

14:30 - 18:00

Event venue

Yerevan, Armenia

Գովազդ

Other similar events

To create a new event,please log in or register.

The price of an event can be found in the event page. This section is available only to the event organizers.