Բիզնես այց Իսրայել՝ 7 գիշեր, 8 օր

«Բիզնես այց Իսրայել» ծրագիրը նպատակ ունի հայ գործարարներին ծանոթացնել Իսրայելի գյուղատնտեսության, առողջապահության, արդյունաբերության և այլ ոլորտի փորձին, առաջատար տեխնոլոգիաների հետ, փորձի փոխանակման, Հայաստանում տվյալ տեխնոլոգիաների ներդրման համար:
Speakers Strategy

612000 dram

Period: 20 - 27, August

Day: Sun

Time: 00:00 - 23:00

Published 07/07/2017ArmenianEvent

«Բիզնես այց Իսրայել» ծրագիրը նպատակ ունի հայ գործարարներին ծանոթացնել Իսրայելի գյուղատնտեսության, առողջապահության, արդյունաբերության և այլ ոլորտի փորձին, առաջատար տեխնոլոգիաների հետ, փորձի փոխանակման, Հայաստանում տվյալ տեխնոլոգիաների ներդրման համար: Ծրագիրը նրանց համար է,
ովքեր ցանկանում են ամառային հանգիստը համադրել օգտակար գիտելիքի և ճամփորդության հետ:

  • Օրակարգ

    1-ին օր: Վայրէջք Բեն-Գուրիոնի օդանավակայան, տեղափոխում Երուսաղեմ,
    տեղավորում Հյուրանոցում և գիշերակաց Երուսաղեմում:

    2-րդ օր: Այցելություն Իսրայելի ամենաժամանակակից ատամնաբուժական կլինիկան, որտեղ օգտագործվում են աշխարհի առաջատար ատամնաբուժական և բժշկական
    տեխնոլոգիաները, ծանոթություն կլինիկայի տեխնոլոգիաների և պրոցեսների հետ: Ազատ ժամանակ և գիշերակաց Երուսաղեմում:

    3-րդ օր: Երուսաղեմ և Բեթխեհեմ: Երրորդ օրը միակ մշակութային օրն է: Այցելություն Քրիստոսի ծննդավայրի տաճար, Երուսաղեմի պանորամա, Սուրբ Ծնունդի քարանձավ, հին քաղաքի տաճարները, Երուսաղեմի քրիստոնեական թաղամաս,
    Սուրբ Աստվածածնի դամբարան, այցելություն Հայկական թաղամաս, Կարդո փողոց, որը եղել է Հռոմեական դարաշրջանի կենտրոնական փողոցը, հրեական թաղամաս, արաբական թաղամաս, արաբական շուկա և գիշերակաց Երուսաղեմում:
    Երրորդ օրը միակ զուտ մշակութային օրն է:

    4-րդ օր: Այցելություն առաջատար գյուղատնտեսական տեխնոլոգիաներ կիրառող ընկերություններ, ծանոթություն պրոցեսների հետ: Օրվա երկրորդ կեսին այցելություն
    Մեռյալ ծով, ծանոթացում տեղի կոսմետիկայի առանձնահատկությունների հետ: Գիշերակաց Երուսաղեմում:

    5-րդ օր: Այցելություն Սդե-Էլիյագու կիբբուց, ծանոթացում առաջատար գյուղատնտեսական տեխնոլոգիաների հետ: Կիբբուցը մասնագիտացած է օրգանիկ գյուղատնտեսական մթերք արտադրելու պրոցեսում: Մասնակիցները կծանոթանան,
    թե ինչպես ժամանակակից տեխնոլոգիաներով զարգացնել օրգանիկ գյուղատնտեսությունը: Ցանկացողների համար լրացուցիչ մանրամսն բիո-տուրեր կկազմակերպվեն: Գիշերակաց Թել-Ավիվում:

    6-րդ օր: Այցելություն TESSA I.E.C. GROUP LTD ընկերություն, որն իսրայելական առաջատար ընկերությունն է սննդի տեխնոլոգիաներ արտադրության ոլորտում: Ընկերությունը երկար ժամանակ ամբողջ աշխարհին մատակարարում է սննդի
    արդյունաբերության ոլորտի առաջատար տեխնոլոգիաներ: Ծանոթացում տեխնոլոգիական պրոցեսի ու պրոդուկտների հետ: Գիշերակաց Թել-Ավիվում:

    7-րդ օր: Այցելություն ժամանակակից Թել-Ավիվ և հին Յաֆֆո քաղաքներ: Քայլք փողոցներով, որտեղով անցել է Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոնը, Ռիչարդ Առյուծասիրտ թագավորը և այլք: Ծանոթացում Թել-Ավիվի ալմազի բիրժայի հետ, որն
    աշխարհի ամենամեծերից է, այցելություն ալմազի թանգարան, ծանոթացում ալմազի, ադամանդի արտադրության պրոցեսին: Ազատ ժամանակ և գիշերակաց Թել-Ավիվում:

    8-րդ օր: Խմբով այցելություն օդանավակայան և թռիչք:

    Այցելության ընթացքում կազմակերպվելու են նաև հանդիպումներ տեղի հայ գործարարների հետ, ինչի մասին կտեղեկացվի լրացուցիչ: Վերոնշյալից բացի մասնակիցները կարող են ընտրել նաև այլ, վճարովի բիզնես այցելություններ:

Standard Business Vip Platinium
Price: AMD 612000
Special offer:
The offer is valid untill:

Extra info

Տուրի արժեքը, ներառյալ նախաճաշը, տրանսվերը, գիդի ծառայությունները, հյուրանոցը, վիզաները և էքսկուրսիաները՝ 910 $ է:

Ինքնաթիռի տոմսը, հետադարձով՝ 365$:

Israel

Israel

Հարցերի դեպքում զանգահարել՝ +374 10 526226, +374 94 526225 կամ այցելել ՝ Պուշկինի փող., 21/3 շենք, գրասենյակ 6 և Մովսես Խորենացի փող., «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնի 1-ին հարկ։

«Բիզնես այց Իսրայել» ծրագիրը կազմակերպել է Amtravel տուրիստական ընկերությունը՝ «Չոր մարքեթինգի» նախաձեռնությամբ:

Share

Period

20 - 27

August

Sun

00:00 - 23:00

Event venue

Yerevan, Armenia

Գովազդ

To create a new event,please log in or register.

The price of an event can be found in the event page. This section is available only to the event organizers.