Яндекс.Метрика

Միասին կերտենք Հզոր Սերունդ

Let's create a Powerful Generation together

5000 AMD

Published 09/12/2020ArmenianEvent

English below 

Այս Ամանորին բոլորս ունենք նույն երազանքները։ Բոլորիս նպատակն է կառուցել հզոր և կայուն երկիր, և յուրաքանչյուրիս միտքն ու գործն ուղղված է դրան։

Ռազմական դրություն հաստատվելու առաջին իսկ օրերից Skill-ի թիմը նախաձեռնեց «Հզոր Սերունդ» կրթական նախագիծը՝ Արցախից պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ապաստան գտած երեխաների համար։

Նախագծի շրջանակում արցախցի 100 երեխա արդեն անցել է մասնագիտական կողմնորոշման դասընթաց և արել իր առաջին քայլը հզոր ապագա կերտելու գործում։

Մենք որոշում ենք կայացրել ընդլայնել նախագիծն ու շարունակել իրականացնել այն նաև 2021-ին։ Նախագծի առաքելությունն է բացահայտել ու զարգացնել Հայաստանի ու Արցախի երեխաների թաքնված ունակություններն ու ներուժը՝ հանուն ապագա հզոր հայրենիքի։

12 ժամյա մասնագիտական կողմնորոշման դասընթացով այցելելու ենք ոչ միայն Արցախ, այլև ՀՀ մարզեր, սահմանամերձ գյուղեր և բացահայտելու ենք մեր երեխաների ուժեղ կողմերն ու ուղղորդելու ենք դրանք զարգացնելու գործում։

Անհատական մոտեցման ու շարունակական կրթական ծրագրերի միջոցով կունենանք մեր ներդրումը ապագա հզոր հայրենիքի կառուցման գործում, որտեղ յուրաքանչյուր անձ իր գործի գիտակն է ու ներդնում է իր ողջ ներուժը երկրի զարգացման գործում։ 

Դուք ևս կարող եք միանալ բոլորիս մեծ երազանքի իրականացմանը՝ կատարելով նվիրատվություն նախագծի իրականացման համար։ Հավաքագրված գումարը կտրամադրվի դասընթացների կազմակերպական ծախսերի համար՝ տրանսպորտ, դասընթացի անցկացման համար անհրաժեշտ տպագրական նյութեր, գրեննական պիտույքներ, երեխաների ընդմիջում, ավարտական հավաստագրեր և ուղեցույցներ։ 

Յուրաքանչյուր 5000 դրամ նվիրատվության դիմաց մեր թիմը սիրով կպատրաստի Ձեզ համար Ամանորյա #հզորբացիկ, որը կարող եք պահել ի նշան Ձեր բարի գործի, կամ նվիրել Ձեր ընկերոջն այս Ամանորին։

Կարող եք նաև Ձեր աջակցությունն իրականացնել մեր հաշվեհամարի միջոցով՝ Հ/Հ 1570024480070100 («Զ Էս Տոպ» ՍՊԸ) նպատակ դաշտում նշելով՝ «Հզոր Սերունդ» կրթական նախագիծ։

Նախագծի վերաբերյալ բոլոր հաշվետվությունները, ընթացքի ու արդյունքների մասին տեղեկատվությունը կարող եք գտնել Հզոր Սերունդ ֆեյսբուքյան էջում և «Հզոր Սերունդ» կրթական նախագիծ փակ խմբում՝ https://bit.ly/3m5QjP5

Վստահ ենք՝ միասին կկարողանանք կառուցել Հզոր Սերունդ։

Շնորհավոր գալիք Ամանորը։

 

This New Year we all have the same dreams. We all strive to build a strong and stable country, and everyone's mind and work towards it. From the very first days of the martial law, the Skill team initiated the "Powerful Generation" educational project for children who found refuge in Armenia because of the war in Artsakh.

About 100 children from Artsakh within the project passed professional orientation course and made their first step towards building a strong future.

We have decided to expand the project and continue its implementation in 2021. The mission of the project is to reveal and develop the hidden abilities and potential of the children of Armenia and Artsakh for the sake of a future powerful Homeland.

We will visit not only Artsakh, but also the regions of the Republic of Armenia, border villages with a 12-hour course of professional orientation, discover the strengths of our children and guide them in their development.

Through an individual approach and continuous educational programs, we will have our contribution to the building of a powerful future Homeland, where each person knows his job and invests his full potential in the development of the country.

You can also join the realization of big dream of all of us by making a donation for the project. The raised money will be provided for the organizational expenses of the courses: transportation, printed materials needed for the course, stationery, children's break, graduation certificates and guidelines.

For every 5000 AMD donation, our team will gladly make a Christmas Powerful Post Card for you, which you can keep as a sign of your good deed, or give to a friend this New Year.

You can also make your donations through our account number mentioning "Powerful Generation" educational project in the details: 1570024480070100 ("ZS Top" LLC).

All reports, information about the process and results on the project, you can find in the “Hzor Serund” Facebook page and "Powerful Generation" educational project Facebook group: https://bit.ly/3m5QjP5 

We are sure that together we can build a Powerful Generation.

Happy New Year.

1 #հզորբացիկ 2 #հզորբացիկ 3 #հզորբացիկ 5 #հզորբացիկ
Price: AMD 5000 AMD 10000 AMD 15000 AMD 25000
Special offer:
The offer is valid untill: 12.01.2021 23:55 13.01.2021 23:55 13.01.2021 23:55 13.01.2021 23:55

10 Northern Avenue, Yerevan

Share

Event venue

Yerevan, Armenia

Գովազդ

Other similar events

To create a new event,please log in or register.

The price of an event can be found in the event page. This section is available only to the event organizers.