Яндекс.Метрика

«ՀԶՈՐ ՍԵՐՈՒՆԴ» կրթական նախագիծ

Մասնագիտական կողմնորոշման դասընթաց արցախցի փոքրիկների համար
Organizer Skillrocks Speakers Category Games

1000 AMD

Published 21/10/2020ArmenianCourse

Մասնագիտական կողմնորոշման առցանց դասընթաց 9-12 տարեկանների համար:

Դասընթացն իրականացվում է պատերազմական գործողությունների հետևանքով Երևանում և հարակից տարածքներում ապաստան գտած երեխաների համար։

Մեր արցախցի փոքրիկների համար մասնագիտական կողմնորոշման դասընթացի առաջին խմբից հետո, մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր երեխաները կարող են ավելին, քան մենք կարծում ենք։ Որ յուրաքանչյուր երեխա տաղանդավոր է, միայն հարկավոր է ճիշտ բացահայտել նրա տաղանդները և զարգացնել դրանք։ Դասընթացի արդյունքները շատ ոգևորիչ էին և մեր թիմն անպայմանորեն շարունակելու է նախագծի իրականացումը՝ հնարավորություն տալով էլ ավելի շատ արցախցի երեխաների անցնել այս դասընթացը, որը եզակի է իր տեսակով ու մշակվել է հոգեբանների և այլ մասնագետների կողմից։

Որքան էլ մեծ լինի մեր թիմի պատրաստակամությունը մեծացնել դասընթացին մասնակիցների քանակը, դասընթացների իրականացման համար կան որոշակի կազմակերպական ծախսեր, որոնք մեծ քանակի մասնակիցների դեպքում մեր ընկերությունը հոգալ չի կարող։ Դասընթացի մեկ մասնակցի համար այդ ծախսերի արժեքը կազմում է 12.000 դրամ։

Գնահատելով մեր գործընկերների պատրաստակամությունը աջակցել նախագծի իրականացմանը ստեղծվել է այս միջոցառումը, որի միջոցով Դուք կարող եք միանալ նախագծի աջակիցների ցանկին գնելով դասընթացի 12.000, 6000, 3000 կամ 1000 դրամանոց փաթեթներ՝ այդպիսով նպաստելով էլ ավելի շատ արցախցի փոքրիկների մասնակցությանը դասընթացին։ 

Հզոր երկիր տանող միակ ուղին հզոր սերունդն է։

  • Դասընթացին մասնակցությունը հնարավորություն կտա.

    • հայտնաբերել և ճիշտ զարգացնել երեխայի ունակությունները, որը հետագայում կօգնի նրան ընտրել ճիշտ մասնագիտություն,
    • բացահայտել երեխայի համար մասնագիտությունների լայն շրջանակ, որում կարելի է հաջողել,
    • ծանոթանալ ինտելեկտի տեսակներին և բացահայտել երեխայի ուժեղ կողմերը:

Փաթեթ 1/12 Փաթեթ 1/4 Փաթեթ 1/2 Փաթեթ 1
Price: AMD 1000 AMD 3000 AMD 6000 AMD 12000
Special offer:
The offer is valid untill: 25.11.2020 23:55 29.10.2020 23:55 26.11.2020 23:45 27.11.2020 21:45

Extra info

 

10 Hyusisayin poghota, Yerevan

Skill

Share

Event venue

Yerevan, Armenia

Գովազդ

Other similar events

To create a new event,please log in or register.

The price of an event can be found in the event page. This section is available only to the event organizers.