Яндекс.Метрика

Բիզնես հաջողության ուղի

Սկսի՛ր քո բիզնեսը

3000 AMD

Period: 13 , December

Day: Fri

Time: 18:00 - 21:30

Published 30/11/2019ArmenianSeminar

 Ինչպես հայտնի է Skillrocks֊ի դասընթացները առանձնանում են իրենց յուրահատուկ կոնցեպտներով. Ուստի «Բիզնես միջոցառումների կամակերպում» դասընթացը բացառություն չէր։ Վերջինիս ավարտին խմբի մասնակիցների առաջ դրվել է մի մարտահրավերային ու հետաքրքիր խնդիր՝ կազմակերպել ավարտական միջոցառում։

 «Բիզնես միջոցառումների կամակերպում» դասընթացի ավարտական միջոցառման շրջանակներում, բոլոր սկսնակ և
գործող գործարարներին հրավիրում ենք մասնակցել «Բիզնես հաջողության ուղի» թեմայով մեկօրյա սեմինարին, որտեղ բոլոր մասնակիցները կստանան հնարավորություն ծանոթանալ գործարար աշխարհի օրենսդրական դաշտի և բիզնես միջավայրի հոգեբանական խնդիրներին, ինչպես նաև կունենան բացառիկ հնարավորույուն ստանալ տվյալ խնդիրների լուծման բանալիները:

  • Ունեք բիզնես գաղափար, բայց չե՞ք կարողանում անել որոշիչ քայլը եւ մեկնարկել այն։
  • Ունեք գործող բիզնես, բայց օրենսդրական դաշտում առկա խնդիրների պատճառով չե՞ք
    գտնում արդյունավետ լուծումներ։
  • Մոտիվացիայի բացակայությունը, ձախողելու վախն ու շրջապատող մարդկանց կարծիքները
    երբեմն խանգարո՞ւմ են Ձեզ։

 Եթե այս երեք հարցերից մեկին անգամ տվեցիք դրական պատասխան, ապա այս դասընթացը հենց Ձե՛զ համար է:
Բիզնեսում կան հաջողության հասնելու որոշ նախապայմաններ, որոնց պարագայում ձախողվելու հավանականությունը բավականին նվազում է: Այդ նախապայմաններից են համարվում նախ եւ առաջ ֆինանսական եւ օրենսդրական դաշտում առկա գրագիտությունը, ապա ձեռներեցի հոգեբանական պատրաստավածությունը բիզնեսի աշխարհում առկա խնդիրներին եւ խոչընդոտներին, քանզի կյանքն ու գիտությունը ապացուցում են, որ ժամանակակից շուկայական հարաբերությունների համակարգում գերիշխող դեր ունի հոգեբանական գիտելիքների առկայությունը:

 Դասընթացը բաղկացած է երեք հիմնական հատվածներից, որոնցից առաջինում կկայանա հանդիպում սկսնակ ձեռներեց Տաթեւ Մուրադյանի հետ, ով կկիսվի սեփական փորձով այն մաիսն, թե ինչպես է դարձել ձեռնարկատեր, ձեռներեցության որ տեսակով է զբաղվում, ինչպիսի խոչընդոտներ եւ ձեռքբերումներ է ունեցել իր գործունեության ընթացքում: Երկրորդ հատվածում հոգեբան Մարինե
Սահակյանը կներկայացնի, թե որո՞նք են արդյունավետ բիզնեսմենի հոգեբանական առանձնահատկությունները, իսկ վերջում հարկային խորհրդատու Լուսի Գեւորգյանը կներկայացնի, թե ինչպե՞ս կարելի է դառնալ ձեռնարկատեր ՀՀ-ում:

Դասընթացը նախատեսված է
 Բոլոր այն սկսնակ եւ գործող գործարարների համար, ովքեր օրենսդրական դաշտում հանդիպել են այնպիսի խոչընդոտների, ինչպիսիք են բիզնեսը գրանցելու հետ կապված խնդիրները, տվյալ գործունեության համար համապատասխան հարկային համակարգի ընտրությունը կամ ֆինանսական միջոցների ճիշտ բաշխումը: Ինչպես նաեւ այն մարդկանց համար, ովքեր ունեն բիզնես
գաղափարներ, սակայն մոտիվացիայի բացակայությունը, ռիսկի գնալու գործոնը կամ ոչ սթրեսակայուն լինելը հանդիսանում են բիզնեսը սկսելու գործընթցն արգեկալող գործոն:

 Դասընթացի արդյունքում մասնակիցները կստանան հետեւյալ հարցերի պատասխանները

  • Ինչպե՞ս սկսել սեփական գործը, ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանում զրոյից սեփական գործը սկսելու համար
  • Որքա՞ն գումար է պետք ձեռնարկատեր դառնալու համար
  •  Ի՞նչ հարկային համակարգ ընտրել տվյալ գործունեության համար
  • Հարկային օրենսգիրքը՝ իր բոլոր փոփոխություններով
  • Ի՞նչ է միկրոձեռնարկատիրությունը
  •  Որո՞նք են համարվում արդյունավետ բիզնեսմենի հիմնական հոգեբանական առանձնահատկությունները
  • Որո՞նք են ռիսկի եւ սթրեսի հաղթահարման միջոցները ձեռնարկատիրական աշխարհում
  • Ի՞նչպես գրանցել հաջողություններ բիզնեսում՝ օգտագործելով հոգեբանական գիտելիքները

Դասընթացի տեւողությունը՝ 3.5 ժամ
Դասընթացի անցկացման օրը եւ ժամը՝ դեկտեմբերի 13՝ 18:00

 

  • Դասընթացի օրակարգը

    • 18:00-18:20 Մասնակիցների գրանցում եւ սրճային դադար
    • 18:20-18:30 Միջոցառման բացում
    • 18:30-19:00 «Ինչպես ես դարձա ձեռներեց» Տաթեւ Մուրադյան
    • 19:00-19:45 «Արդյունավետ բիզնեսմենի հոգեբանական առանձնահատկությունները» Մարինե Սահակյան
    • 19:45-20:00 Սրճային ընդմիջում
    • 20:00-21:00 «Ինչպե՞ս դառնալ ձեռնարկատեր ՀՀ-ում» Լուսինե Գեւորգյան
    • 21:00-21:30 Միջոցառման ավարտ, շնորհակալություններ, նվերների հանձնում

Lusine Gevorgyan

Լուսինե Գեւորգյանը հանդիսանում է Երեւանի Ավագանու Անդամ ,
«Իմ Քայլը» խմբակցություն, Ֆինանսավարկային եւ բյուջետային
հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ինչպես նաեւ «Արմենիա
Վայն Գործարան»-ի եւ «Դիջիթեյն» Ընկերությունների հարկային
խորհրդատու եւ պետական, հասարակական մարմինների հետ
կապերի պատասխանատու: Լուսինեն նաեւ դասախոսում է Հայաստանի պետական
տնտեսագիտական համալսարանի Կառավարման ամբիոնում:

Tatev Muradyan

Տաթեւիկ Մուրադյանը ազգագրագետ է, ավարտել է Երեւանի
Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետի
ազգագրության բաժինը: Որպես հայցորդ՝ այս պահին
սովորում է ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության
ինստիտուտում: Արդեն ութ տարի է, ինչ աշխատում է
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական
ստեղծագործության կենտրոնում (թանգարանում)՝ որպես
գիտաշխատող: Վերջին 4 տարին ղեկավարել «Մետաքի
Ճանապարհ» հյուրանոցն ու «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային
հիմնադրամը՝ որպես գործադիր տնօերեն: 2018 թվականին հիմնադրել է «MURADiAN»
ապրանքանիշը՝ վերածնելով հայկական ասեղնագործ գորգերի ավանդույթները եւ ստեղծելով
նորաոճ զարդեր՝ ներշնչված հայկական ասեղնագործության զարդանախշերից: Որպես անհատ
ձեռներեց՝ Տաթեւը հավատում ու իր փորձով ապացուցում է, որ ավանդական արվեստն ու
մշակութային ժառանգությունը եւս կարող են դառնալ հաջողակ եւ գրավիչ բիզնես նախագծեր՝
գրագետ եւ ստեղծարար ժամանակակից մոտեցմամբ:

Marine Sahakyan

Մարինե Սահակյանը հոգեբանական գիտությունների թեկնածու է,
Երեւանի Պետական Համալսարանի դոցենտ, դասախոսում է
Երեւանի Պետական համալսարանում եւ Գիտությունների Ազգային
Ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի
մագիստրատուրայում, շուրջ 20 տարի է զբաղվում է պրակտիկ
հոգեբանությամբ, բազմաթիվ գիտական հոդվածների, ձեռնարկի եւ
մենագրության հեղինակ է, ինչպես նաեւ վարում է սթրեսի հաղթահարմանն ու կառավարմանը
ուղղված հոգեբանական թրեյնինգներ: Գիտական հետաքրքրությունները տարածվում են անձի,
բիզնեսի, կառավարման եւ քաղաքական հոգեբանության շրջանակներում:
Մարինե Սահակյանի կարծիքով ժամանակակից բիզնես աշխարհում գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է ոչ միայն անձի մասնագիտական գիտելիքներով,
այլ նաեւ անձնային հոգեբանական որակներով:

Standard Business Vip Platinium
Coffee break
Speaker's presentation
Workbook
Price: AMD 3000
Special offer:
The offer is valid untill:

10 Northern Avenue, Yerevan

Skill.am

Share

Period

13

December

Fri

18:00 - 21:30

Event venue

Yerevan, Armenia

Գովազդ

Other similar books

To create a new event,please log in or register.

The price of an event can be found in the event page. This section is available only to the event organizers.