3000 AMD
Period: 27 , November
Day: Wed
Time: 19:00 - 21:00
Welcome to #skillbattle Vol.7
#skillbattle-ը շարունակվում է:
Գլխապտույտ նոր բաթլ, նոր թեմա, այս անգամ քննարկում ենք insourcing թե outsourcing.
Մարքեթինգի մասնագետ Ձեր աշխատակազմում, թե՞ ֆրիլանս/ ընկերություն, ով մատուցում է այդ ծառայությունները:
Ձեր աշխատակազմում մասնագետ կամ մասնագետներ ունենա՞լ (outsource) թե՞ վարձել մարքեթինգային ընկերության կամ ֆրիլանս մասնագետի ծառայություններ (outsource):
Որո՞նք են յուրաքանչյուր տարբերակի լավ ու վատ կողմերը, ո՞րն է ավելի ձեռնտու Ձեր ընկերության համար:
Մեծ իմաստով, ձեր ընկերության կողմից ստեղծվող բովանդակությունը և պատմությունը արտահայտում են ձեր բիզնեսի ՙՙհոգին՚՚: Եթե մարքեթինգի մասնագետը ձեր աշխատակազմում չէ, մեկ ուրիշ ընկերության կամ մասնագետի համար, մեծ մասամբ, շատ դժվար է լինում ճշմարտացիորեն արտահայտել ձեր ընկերության և ձեր բրենդի էությունը, այսինքն անել այնպես, որ այդ ՙՙհոգին՚՚ հստակորեն արտահայտվի:
Իսկ եթե մարքեթինգի մասնագետը ձեր աշխատակազմում է, ապա, իդեալական տարբերակում, նա, սերտորեն աշխատելով ձեր մյուս մասնագետների հետ և ձեր գործին լավատեղյակ լինելով, կկարողանա ձեր բրենդի էությունը ճիշտ տեղ հասցնել հնարավոր հաճախորդին:
Ի վերջո outsource թե՞ outsource, կպարզենք նոյեմբերի 27-ին։
Իսկ հիմա ծանոթանանք բաթլի կանոններին՝
◾️ Վիճակահանության միջոցով որոշվում է այն խոսնակը, որը սկսելու է բաթլը։
◾️ Յուրաքանչյուր խոսնակ ստանում է 20 րոպե՝ ներկայացնելու և պաշտպանելու իր տեսակետը։ Այս ընթացքում հանդիսատեսը հարց տալու իրավունք չունի։
◾️ Մեկ հարց հնչում է #skillbattle-ի գործընկեր՝ Digitain Armenia-ի կողմից:
◾️ Ներկայացումներից հետո մասնակիցները միմյանց 3-ական հարց են տալիս։
◾️ Այդ փուլից հետո խոսնակներին 3-ական հարցեր է սկսում տալ մասնակիցները: Հարց տվողներին որոշում է հակադիր կողմը։
◾️ Հարցեր տալու փուլը եզրափակում է մոդերատորը՝ ամեն կողմին 1 հարց տալով։
◾️ Բաթլի ավարտին յուրաքանչյուրը 30-ական վայրկյան է ստանում՝ վերջնական պաշտպանելու իր տեսակետը։
◾️ Լավագույն հարց հղած մասնակիցը կստանա skill-ի ավանդական նվերը։
◾️ Թե ում տեսակետին են էլ ավելի կողմ մասնակիցները, կորոշվի էլեկտրոնային քվեարկության միջոցով։
Դե մոդերատորը կլինի «ինչպես միշտ» Sergey Usnunts-ը:
Մնա՞ցին հարցեր, զանգահարե՛ք՝ 060 70 75 70
Միջոցառման գլխավոր գործընկեր՝ Digitain Armenia
Standard | Business | Vip | Platinium | |
Coffee break | ||||
Price: | AMD 3000 | |||
Special offer: | ||||
The offer is valid untill: |
Վճարում կարող եք կատարել Arca, Visa, MasterCard, PayPal, iDram, Telcell, EasyPay տարբերակներով։
10 Northern Avenue, Yerevan
Skill
27
November
Wed
19:00 - 21:00
3000
AMD
Yerevan, Armenia
Other similar events
Other similar books
To create a new event,please log in or register.