Яндекс.Метрика

Գործնական HR

Խորացված դասընթաց HR մասնագետների համար
Organizer Skillrocks Speaker Լիլիթ Գևորգյան Category HR

97000 AMD

Period: 19 - 09, October - November

Day: Sat

Time: 12:00 - 16:30

Published 26/09/2019ArmenianCourse

Դասընթացի առավելությունները

Դասընթացը հագեցած է «լավագույն փորձի» օրինակներով, և ցանկացած տեսական մոտեցում ամրապնդվելու է գործնական օրինակներով և հանձնարարություններով։ Դասընթացն ամբողջությամբ ինտերակտիվ է և ընդգրկում է դերային խաղեր և գործնական հանձնարարություններ։ Այս ծրագրի առավելությունը կայանում է նաև նրանում, որ այն տալիս է բացառիկ համապարփակ պատկերացում, թե ի՞նչ դեր ունի ՄՌԿ-ն ընկերությունում և ինչպե՞ս ձևավորել արդյունավետ ՄՌԿ բաժին և ապահովել վերջինիս գործառնությունը։ 

 Դասընթացը նախատեսված է

  • ՄՌԿ ոլորտում աշխատող մասնագետների և ղեկավարների համար
  • ՄՌԿ ոլորտում գործող  խորհրդատվական կազմակերպությունների ղեկավարների և ավագ աշխատակիցների համար

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն

  • ՄՌԿ բաժնի, ռազմավարության և գործընթացների կառուցում՝ ելնելով ընկերության առանձնահատկություններից և նպատակներից
  • ՄՌԿ բաժնի և գործընթացների կառավարում՝ հստակ տեխնիկաների և գործիքների միջոցով
  • Աշխատակիցների զարգացման մոտեցումներն ու տեխնիկաները
  • Աշխատակիցների մոտիվացիայի և ներգարավվածության ապահովման մոտեցումներն ու գործիքները
  • ՄՌԿ լավագույն փորձի և միջազգային մոտեցումների ստանդարտները 

Դասընթացի պայմանները

Դասընթացի տևողությունը՝ մեկ ամիս, 16 ժամ, 4 դաս։

Դասընթացի անցկացման օրերը և ժամերը՝  հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 2-ը, յուրաքանչյուր շաբաթ օր՝ 12։00 -16։30 (30 րոպե ընդմիջում)

Մասնակիցների առավելագույն քանակը՝  15 հոգի։

 

  • Դասընթացի ծրագիր

    1. ՄՌԿ և Կազմակերպության զարգացում․ կառուցվածք և դերեր (ժամանակակից սահմանումներ և միտումներ)

    • ՄՌԿ-ն որպես կազմակերպության զարգացման հիմք և բիզնեսի գործընկեր
    • ՄՌԿ-ն որպես աշխատակցի փորձառության (employee experience) պատասխանատու
    • ՄՌԿ բաժնի կառուցվածքը  և հիմնական գործառույթները
    • ՄՌԿ բաժնի գործընթացները և համագործակցությունը այլ բաժինների հետ
    • ՄՌԿ բաժնի դերը ընկերության կառավարման օղակներում և որոշումների կայացման լիազորությունները 

    2. Գործատուի ներքին և արտաքին բրենդավորում  

    • Գործատուի բրենդավորման կարևորությունը և ուղիները
    • ՄՌԿ-ի դերը կորպորատիվ մշակույթի ձևավորման և գործատուի ներքին բրենդավորման գործընթացում
    • ՄՌԿ և Մարքեթինգ թիմի համագործակցությունը՝ գործատուի բրենդավորման և կորպորատիվ մշակույթի համատեքստում

    3. Անձնակազմի հավաքագրում և տաղանդների ներգրավում

    • Անձնակազմի հավաքագրման առանձնահատկությունները․ դերեր և ընթացակարգեր
    • Հարցազրույց․ տեսակներ և առանձնահատկություններ
    • Տաղանդների ներգրավում և համալսարանների հետ համագործակցություն
    • Նոր աշխատակիցների ադապտացիա և onboarding ծրագիր
    • Ավարտի հարցազրույցներ (Exit interviews) 

    4. ՄՌԿ ադմինիստրացիա. ավտոմատացում և օպտիմալացում

    • ՄՌԿ ադմինիստրացիայի դերը աշխատակիցների որակյալ փորձառության (quality employee experience) ապահովման գործում
    • ՄՌԿ ադմինիստրացիայի գործընթացների ավտոմատացումը

    5. Աշխատակիցների զարգացում (Training and Development)․ տեսակները, գործիքներն ու մեխանիզմները

    • Աշխատակիցների զարգացումը՝  որպես ընկերության արդյունավետության բարձրացման գործիք
    • Աշխատակիցների զարգացման տեսակները և զարգացման պլանների կազմումը
    • Տաղանդների կառավարում (Talent management and Succession planning)
    • Աշխատակիցները՝ որպես ինքնազարգացման և իրենց կարիերայի զարգացման պատասխանատուներ
    • Կարիերայի քոուչինգը (Career coaching)` որպես աշխատակիցների զարգացման գործիք

    6. Փոխհատուցումների կառավարում (rewards management). Գործիքները և գործընթացները

    • Ընկերության կազմակերպչական կառուցվածքի  և գրեյդինգային համակարգի (organizational chart and grading system) կազմում
    • Աշխատավարձների, փոխհատուցումների և հավելավճարների կազմման մոտեցումները
    • Կատարողականի գնահատում (Performance evaluation)․ ժամանակակից մոտեցումների և մեթոդների ներկայացում
    • Աշխատակիցների արտոնությունների փաթեթ․ տեսակներ և կարևորություն

    7. Աշխատակիցների մոտիվացիա և ներգրավվածություն (engagement)․ ժամանակակից գործիքները և մեթոդները

    • Մոտիվացիայի սահմանումները, մոտեցումները և տեսակները
    • Մոտիվացիայի պատասխանատու ագենտները․ ՄՌԿ, ղեկավարներ, գործընկերներ և այլն
    • Աշխատակիցների գոհունակություն․ չափման մեթոդներ և մոտեցումներ
    • Աշխատակիցների ներգրավվածության ապահովման մեթոդներն ու տեխնիկաները
    • Ներքին հաղորդակցությունը (Internal communications)՝ որպես աշխատակիցների մոտիվացիայի ապահովման միջոց

    8. ՄՌԿ ռազմավարություն և գործողությունների պլան

    • ՄՌԿ ռազմավարության դերը՝ ընկերության ընդհանուր ռազմավարության և նպատակների իրականացման գործում
    • ՄՌԿ ռազմավարության և գործողությունների պլանների կազմման մոտեցումները

    9.  Ամփոփում և սերտեֆիկատների հանձնում

  • Դասընթացի նպատակները

    Այս դասընթացն իրենից ներկայացնում է Մարկային ռեսուրսների կառավարման և կազմկերպության զարգացման խորացված ծրագիր։ Դասընթացի բովանդակությունը յուրացնելով մասնակիցները կկարողանան ձևավորել արդյունավետ ՄՌԿ բաժին և գործընթացներ ընկերությունում, կուսումնասիրեն մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից բիզնես մոտեցումները, կառուցվածքը և գործընթացները։ Դասընթացն ամբողջությամբ գործնական է, ինչի արդյունքում կձևավորվեն մոտիվացված և պրոֆեսիոնալ ՄՌԿ մասնագետներ և ղեկավարներ։

Լիլիթ Գևորգյան

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման մասնագետ, խորհրդատու։

Հայաստանի Ֆոնդային Բորսայի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրեն։

Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հմտությունների զարգացման, Ժամանակի կառավարման, Որակի վերահսկման և բարելավման, Հաճախորդների սպասարկման մի շարք ծրագրերի հեղինակ և դասընթացավար, դասախոս։

Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման ոլորտում աշխատում է  ավելի քան 10 տարի։

Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչումով, ինչպես նաև կրթություն է ստացել Եվրոպական մի քանի համալսարաններում՝ ստանալով եվրոպական գիտությունների մագիստրոսի կոչում։

Փորձառության ոլորտներն են․

ՄՌԿ Ռազմավարություն և կառավարում
Կազմակերպության զարգացում
Հաճախորդների սպասարկում
Ժամանակի կառավարում
Որակի վերահսկում և բարելավում
Դասընթացներ և զարգացում
Ռազմավարական առաջնորդություն և կառավարում
Ղեկավարների զարգացում և թիմի կառավարում
 
Ընկերություններ, որտեղ աշխատել է և ում հետ համագործակցել է`

  • «Օրանժ Արմենիա» (Որակի և դասընթացների թիմի ղեկավար) – 5 տարի  
  • «Յուքոմ” (ՄՌԿ և կազմակերպության զարգացման մենեջեր) – 3 տարի
  • ԲՐԵՎԻՍ (Ներկայացված է ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ-ի կողմից) (Զարգացման և ՄՌԿ տնօրեն) – 1 տարի
  • Երիտասարդ առաջնորդների դպրոց (SYL)
  • «Համախմբված երիտասարդություն» ՀԿ
  • Հեռաուսուցման լաբորատորիա, ԵՊՀ
  • Հայաստանի Արդարադատության ակադեմիա
  • Հայաստանի Ֆոնդային Բորսա
     

Իրականացրել է մի շարք դասընթացներ Հաճախորդների սպասարկման, Հեռախոսային էթիկետի, Նախագծերի կառավարման, Ժամանակի կառավարման, Մարդկային ռեսուրսների կառավարման, Կառավարման հիմունքների և այլ հարակից թեմաներով ավելի քան 700 մասնակցի համար։

Skillrocks-ում անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման ավելի քան 5 դասընթացներ, որոնց մասնակցել են շուրջ 70 մասնագետներ։

 

Standard Business Vip Platinium
Coffee break
Speaker's presentation
Certificate
Welcome Kit
Price: AMD 97000
Special offer:
Skillcoin: Skillcoin 97
The offer is valid untill:

10 Northern Avenue, Yerevan

Skill.am

Share

Period

19 - 09

October

Sat

November

12:00 - 16:30

Event venue

Yerevan, Armenia

Գովազդ

Other similar events

Other similar books

To create a new event,please log in or register.

The price of an event can be found in the event page. This section is available only to the event organizers.