Яндекс.Метрика

Ժամանակն է գործելու

Եթե ուզում ես ինչ-որ բան անել՝ արա այն հիմա

27000 AMD

Period: 24 - 25, March

Day: Sat - Sun

Time: 09:00 - 20:00

Published 18/01/2018ArmenianTraining
Duration: 20 hours

Բոլորն էլ ցանկանում են ապրել լիարժեք ու հաջողակ կյանքով, սակայն կյանքում հաջողում են միայն նրանք, ովքեր հստակ նպատակներ են ունենում ու գործում: Իսկ ինչպե՞ս կարելի է կյանքում լուրջ ձեռքբերումներ ունենալ ու հաջողություններ գրանցել, երբ ամեն օր հետաձգում ենք անելիքները, երբ նպատակները մեզ համար մտքում եղած լոկ ցանկություններ են և երբ կարծես պակասում է ներքին էներգիան առաջ գնալու և չկոտրվելու` երբ չի ստացվում։

«Ժամանակն է գործելու» թրեյնինգի ծրագիրը կազմվել է միջազգային 3 շատ արդյունավետ ծրագրերի միջոցով, որոնց շնորհիվ հազարավոր մարդիկ փոխել են իրենց կյանքը՝ բարեփոխելով իրենց կյանքի այն ոլորտը, որի որակը չի բավարարել իրենց։

Իսկ մարդկանց վարքի ուսումնասիրման իմ արդեն մի քանի տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում մարդկանց արդյունավետության ցածր լինելը կապված է նրանց 

- Իրական և հստակ նպատակներ չունենալու 

- Այդ նպատակներին հասնելու ծրագրի և պլանավորման բացակայության

- Եվ իհարկե նաև էներգիայի ու մոտիվացիայի ցածր լինելու հետ 


Շատերին է հայտնի Պարրետոի 80-20 կանոնը, համաձայն որի մարդիկ իրենց կյանքում 80% արդյունք ստանում են միայն 20% գործողությունների արդյունքում։ Այս հարաբերակցության վրա կարելի է ազդել արդյունավետության բարձրացման և պլանավորման հատուկ ծրագրի RPM (Արդյունք, Նպատակ, Գործողություն) միջոցով, որի շնորհիվ կարելի է հասնել այն արդյունքներին, որոնք այս պահին ձեզ անհասանելի ու անհնարին են թվում։

«Ժամանակն է գործելու» թրեյնինգի ընթացքում 2 օր ինտեսնիվ կերպով աշխատելու ենք մեր իրական նպատակներն իմի բերելու, դրանց հասնելու պլանավորման կազմման և այն ներքին էներգիայի բացահայտման ուղղությամբ, որը մեզ ապահովելու է մոտիվացիայով ամբողջ ճանապարհի ընթացքում։

Մասնակցելով թրեյնինգին դու խորությամբ կուսումնասիրես քո ներքին հնարավորությունները, կգտնես այն հիմնական պատճառները, որոնք քեզ խանգարել են գործել կամ շեղել են հիմնական ուղղուց, կկազմես քո նոր կյանքի նախագիծը։ 

Արդյունքում կունենաս՝

- Հստակ ցանկությունների և նպատակների ցանկ

- Դրանց հասնելու հստակ պլանավորում

- Գործելու մեծ էներգիա ու մոտիվացիա

Լրացուցիչ տեղեկությունների համար վստահաբար զանգահարիր 060 70 75 70 հեռախոսահամարին։

Մուշեղ Ավետիսյան

Մուշեղ Ավետիսյանը լայֆ և բիզնես քոուչ է։ Հիմնադիր է մի շարք բիզնեսների, որոնցից ամենախոշորը «Ավետիսյան Քոնսթրաքշն» շինարարական ընկերությունն է։

Անձնային աճի, հաջողության և բիզնեսի զարգացման ոլորտները Մուշեղը սկսել է ուսումնասիրել 2008 թվականից։ Այդ ընթացում նա ակտիվորեն մասնակցել է միջազգային հեղինակավոր տասնյակ թրեյնինգների և դասընթացների։ Մասնակցել է աշխարհի համար 1 լայֆ և բիզնես քոուչ Թոնի Ռոբբինսի Business Mastery և Mastery Univeristy կուրսերին, որոնց մեջ ներառված է բիզնեսի և կյանքի կատարելագործման 5 ինտենսիվ թրեյնինգներ աշխարհի տարբեր երկրներում և երեքամսյա անհատական վերապատրաստում քոուչերի համար։

Մուշեղ Ավետիսյանն իր ֆեյսբուքյան և ինստագրամի էջերում վարում է նաև վլոգ, որի միջոցով ամեն շաբաթ անդրադառնում է անձնային աճի, հաջողության և լիարժեք կյանքով ապրելու համար անհրաժեշտ տարբեր թեմաների:

2015 թ․-ից Մուշեղն անցկացնում է տարբեր թեմաներով թրեյնինգներ և սեմինարներ։ Նա վստահ է, որ բիզնեսում հաջողության հասնելու համար մարդ պետք է նախ հաջողի կյանքում։ Այդ պատճառով նա կարևորում է անձնային հատկանիշների զարգացումը և թրեյնինգներ անցկացնում է հենց այս թեմաներով։ 

Standard Business Vip Platinium
Price: AMD 32000
Special offer: AMD 27000
Skillcoin: Skillcoin 27
The offer is valid untill: 17.03.2018 23:55

7/1 Tsitsernakaberd Highway, Yerevan

«Инкарт» теннисный клуб

Share

Period

24 - 25

March

Sat - Sun

09:00 - 20:00

Event venue

Yerevan, Armenia

Գովազդ

To create a new event,please log in or register.

The price of an event can be found in the event page. This section is available only to the event organizers.