Яндекс.Метрика

Վաճառքի և Սպասարկման APSS

Պրոֆեսիոնալ վաճառողի հմտություններ և հավաստագիր

150000 dram

Period: 16 - 09, January - February

Day: Tue - Fri

Time: 18:45 - 18:45

Published 12/12/2017ArmenianTraining

Ayvazyan & Partners-ը շնորհում է վաճառքի և սպասարկման APSS հավաստագիր։

Դարձի՛ր այն 12 հաջողակ մասնագետներից մեկը, ով կունենա APSS հավաստագիրը։ Բացահայտի՛ր ժամանակակից և պրոֆեսիոնալ վաճառքի գաղտնիքները։

"ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ APSS"
մեկամսյա դասընթաց.

1. Ընդունելություն հարցազրույցով,
2. 1 ամիս շարունակ վաճառքի և սպասարկման դասընթացներ՝ հագեցած տեսական և պրակտիկ հատվածներով,
3. Գործնական աշխատանքներ,
4. Դերային խաղեր,
5. Թեստավորում կուրսի ավարտին,
6. APSS հավաստագրի շնորհում։

"ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ APSS" մեկամսյա դասընթացը հագեցած է հետևյալ թեմաներով.

• Հաճախորդների տիպերը. ինչպե՞ս բացահայտել նրանց և ինչպե՞ս վարվել յուրաքանչյուր տիպի հետ,
• Հարցերի տեսակները, նրանց հերթականությունը վաճառքի ընթացքում,
• 3 ամենավաճառող հարցերը,
• Ինչպե՞ս թողնել լավ տպավորություն և ստեղծել դրական միջավայր,
• Ինչպե՞ս իմանալ հաճախորդի իրական նպատակը, շահերը և կարիքները,
• Ինչպե՞ս բացահայտել հաճախորդի տնտեսական և էմոցիոնալ սպասումները,
• 7 հիմնական առարկումները. աշխատանք առարկումների հետ,
• Ինչպե՞ս աշխատել հաճախ հանդիպող առարկումների հետ. “թանկ է”, “պետք է մտածեմ”, “դեռ չեմ շտապում”, “իսկ զե՞ղչ”, “այդքան դրամ չունեմ” և այլն,
• Տեխնիկաներ վաճառքն ավելացնելու համար,
• Տեխնիկաներ վաճառքն արագացնելու համար,
• Տեխնիկաներ հաճախորդի լոյալության պահպանման համար,
• Վաճառողի 4 դերերը տարբեր իրավիճակներում,
• Ինչպե՞ս լուծել կոնֆլիկտները,
• Ինչպե՞ս բողոքող հաճախորդին դարձնել քո ընկերը,
• Հաճախորդի 5 ամենակարևոր էմոցիաները վաճառքի և սպասարկման ժամանակ,
• Էմոցիոնալ ազդեցության տեխնիկաներ,
• Սպասարկումը և կազմակերպության իմիջը,
• Ժեստերը, միմիկաները, ձայնը և դիկցիան վաճառքի և սպասարկման ժամանակ։

"ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ APSS" մեկամսյա դասընթացը վարում է ՀՀ ամենաբարձր վարձատրվող բիզնես թրեյներ, արտերկրում և Հայաստանում 19 տարվա վաճառքի և կառավարման փորձ ունեցող բիզնես փորձագետ Վահե Ռոբեր Այվազյանը:

Անհրաժեշտ է քաղել վաճառքի և սպասարկման արժեքավոր հմտություններ Վահեից, քանի որ նա.

✒ Դասավանդում է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի MBA-ում,
✒ Հիմնել է Մարքեթինգի և Վաճառքի Միջազգային Ակադեմիան (IAMS) Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում,
✒ Իրականացրել է ավելի քան 52.000 րոպե բիզնես դասընթաց Մոսկվայում, Մինսկում, Հայաստանում և այլն,
✒ Իրականացրել է վաճառքի և կառավարման խորհրդատվություն Հայաստանի, Իրանի, Տանզանիայի, Վրաստանի խոշորագույն կազմակերպությունների համար,
✒ Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՀՀ և արտերկրի առաջատար կազմակերպություններում,
✒ Մշակել է 13 տնտեսագիտական օրենքներ, մոդելներ և տեխնիկաներ,
✒ Հրավիրվել է մաստեր-կլասով հանդես գալու ՀՀ Հատուկ քննչական ծառայության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Փաստաբանների Պալատի, ԼՂՀ պետական համալսարանների համար։

 

Արժեքն՝ ընդամենը 150.000 դրամ: Ուզո՞ւմ ես խնայել 60.000 դրամ: Ուրեմն գրանցվի՛ր հիմա, քանի որ առաջին 7 գրանցվողների համար արժեքն ընդամենը 90.000 դրամ է: 

Ժամանակն է մեծ փոփոխությունների...

  • Վաճառքի և Սպասարկման APSS

    Հարցազրույց՝ գրանցման հաջորդ օրը

    1-ին դասընթաց՝ հունվարի 16, ժամը 18:45
    2-րդ դասընթաց՝ հունվարի 18, ժամը 18:45
    3-րդ դասընթաց՝ հունվարի 23, ժամը 18:45
    4-րդ դասընթաց՝ հունվարի 25, ժամը 18:45
    5-րդ դասընթաց՝ հունվարի 30, ժամը 18:45
    6-րդ դասընթաց՝ փետրվարի 1, ժամը 18:45
    7-րդ դասընթաց՝ փետրվարի 6, ժամը 18:45
    8-րդ դասընթաց՝ փետրվարի 8, ժամը 18:45

    Թեստավորում փետրվարի 9, ժամը 18:45

Վահե Ռոբեր Այվազյան

Վահեն կառավարում և զարգացնում է խոշոր և միջին բիզնեսներ:  Նրա գիտական և գործնական ներուժն ուղղված է բիզնեսի շրջանառության աճին ու ծախսերի կրճատմանը: Համարվում է առաջատար սփիքեր և բիզնես թրեյներ վաճառքի, կառավարման, հռետորության և ժեստերի լեզվի, գործարար բանակցությունների, անձնական աճի և մոտիվացիոն ուղղություններում։ Նա պահանջված բիզնես թրեյներ է ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք արտասահմանյան երկրներում: Իր հեղինակային թրեյնինգներով նա հանդես է եկել Մինսկում, Մոսկվայում, Դուբայում։ Իրականացրել է վաճառքի և կառավարման խորհրդատվություն Հայաստանի, Իրանի, Տանզանիայի, Վրաստանի խոշորագույն կազմակերպությունների համար: Մշակել է 13 տնտեսագիտական օրենքներ, մոդելներ, տեխնիկաներ 21 բանակցային տեխնիկաներ: Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում հիմնել է Մարքեթինգի և Վաճառքի Միջազգային Ակադեմիան (IAMS): Նաև  դասավանդում է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի MBA-ում:

Բարձրագույն կրթություն ստանալուց անմիջապես հետո զբաղեցրել է ղեկավար պաշտոններ արտերկրի, այնուհետև Հայաստանի խոշորագույն ընկերություններում։ 2011թ հիմնադրել է Ayvazyan & Partners բիզնեսի կառավարման ընկերությունը, որի հաճախորդները հիմնականում խոշոր և միջին կազմակերպություններն են:

Standard Business Vip Platinium
Coffee break
Marketing materials
Parking
Certificate
Exam
Price: AMD 150000
Special offer:
The offer is valid untill: 06.01.2018 23:55

Այգեստան 8 (Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկին մոտ)

Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղ

Առաջին 7 գրանցվողների համար մասնակցության արժեքը 150.000 դրամի փոխարեն 90.000 դրամ է

Share

Period

16 - 09

January

Tue - Fri

February

18:45 - 18:45

Event venue

Yerevan, Armenia

Գովազդ

Other similar events

To create a new event,please log in or register.

The price of an event can be found in the event page. This section is available only to the event organizers.