Яндекс.Метрика
Լավագույն սեմինարները, վարպետության դասերը, թրեյնինգները և այլ ուսուցողական դասընթացներ նոր հմտություններ ձեռք բերելու և զարգացնելու համար

Skill-ի մասին

  • Մեր նպատակը

    Եթե Դուք կարդում եք այս տեքստը, ենթադրում եմ` արդեն գիտեք, որ ինքնակրթությունը դառնում է ժամանակակից իրականության առանցքային հմտությունը և գտնվում եք մշտական որոնման մեջ` գտնելու նրանց, ումից կարող եք սովորել: Տվյալ ռեսուրսը ստեղծելիս մենք հետապնդում էինք նպատակ` Skill-ում հավաքելու լավագույն դասավանդողներին, թրեյներներին և սեփական գործի վարպետներին: Հնարավոր է` Ձեզ այստեղ բերել է այլ բան և Դուք այն մարդն եք, ով պատրաստ է կիսվել այլոց հետ իր հմտություններով և ձեռքբերումներով: Գրե՛ք մեզ դրա մասին team@skill.am հասցեով:

  • Մեր առաքելությունը

    Հաճա՞խ եք արդյոք կանգնել ընտրության առաջ: Դուք ունեք նպատակ և գիտեք` ինչպես շարժվել դեպի այդ նպատակը: Հստակորեն գիտակցում եք, որ ճանապարհն անցնում է ինքնազարգացման միջով և այս նույն պահին սկսում եք հնարավորություններ փնտրել: Մեր առաքելությունն է` բոլոր ցանկացողներին տրամադրել հնարավորություն` ձեռք բերելու և զարգացնելու մասնագիտական և կենսական հմտություններ: Եթե կարծում եք, որ կարող եք օգնել մեզ այդ գործում, խնդրում ենք գրել հետևյալ հասցեով` team@skill.am:

  • Միշտ կապի մեջ

    Մեր ծրագրի ստարտից շատ ավելի վաղ գործարկեցինք բլոգ` ինքնակրթության և ինքնազարգացման մասին, քանզի կարծում ենք, որ ունենք ասելիք այս թեմայի վերաբերյալ: Skillblog-ը մեր ընկերության աշխատակիցների ինտերնետային օրագիրն է, բլոգերների հոդվածաշարերը և արտասահմանյան ռեսուրսներից և բլոգերից կատարվող թարգմանությունները: Մեր նպատակն է` լինել բաց, ընթերցողներին ներկայացնել բազմակողմանի տեղեկություն` ինքնակրթության և զարգացման թեմաներով: Գործադրում ենք առավելագույն ջանքերը` դարձնելու տեքստերն ավելի հասկանալի, հետաքրքիր և օգտակար: Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին:

  • Մեր երաշխիքները

    Մենք մանրակրկիտ կերպով ենք մոտենում գործընկերների ընտրությանը և երաշխավորում ենք միջոցների ամբողջական վերադարձ, եթե մեր գործընկերներից որևէ մեկն ինչ-ինչ պատճառներով չեղյալ հայտարարի միջոցառումը, որը Դուք կընտրեք` մասնակցելու համար:

  • Դառնալ ավելի լավը

    Skill-ը դպրոց չէ և ոչ էլ թրեյնինգային ընկերություն: Skill-ը նրանց համայնքն է, ովքեր միանշանակ կերպով որոշել են դառնալ ավելի լավը` ընտրելով անընդհատ սովորելու ուղին: Ինքներս ենք այդ ճանապարհին և ուրախ կլինենք` անցնելու այն միասին:

  • Սոցիալական ցանցեր

    Մենք կլինենք ամեն տեղ, որտեղ կաք Դուք: Հենց այդ նպատակով Skill-ը բացեց էջ Facebook սոցիալական կայքում, ուր գործում է նաև նույնանուն խումբը: Բաժանորդագրվե՛ք մեր էջին Instagram-ում, հետևե՛ք նորություններին Linkedin-ում: Եթե կարծում եք, որ սա դեռ քիչ է, գրե՛ք մեզ team@skill.am հասցեով և մենք արագ որոշում կկայացնենք:

Նոր միջոցառում ստեղծելու համար խնդրում ենք գրանցվել կամ մուտք գործել համակարգ

Միջոցառման գինը նշված է վերջինիս մասին տեղեկատվություն պարունակող բաժնում։ Այս բաժինը հասանելի է միայն միջոցառման կազմակերպիչներին։